Պացիենտների համար տեղեկատվություն Ձեր լեզվով

Բազմալեզու աջակցություն

Happy couple shops for fruit at the market

Բարի գալուստ Huntington՝
Մենք հպարտ ենք, որ հոգ ենք տանում բնակչության տարբեր խավերի մասին

Հանթինկթոն կը նշանակէ համայնք։ Մենք կը ցաւակցինք։ Բայց, ամեն ինչէն աւելի, Հանթինկթոն կը նշանակէ առողջութիւն։ Համաշխարհային կարգի առողջապահական խնամք ապահովելը մեր մասնագիտութիւնն է, եւ այդ այն է, ինչ մենք կ՚ընենք Սան Գաբրիել հովիտի համար 1892 թվականէն ի վեր:

Հանթինկթոն ԲԿ-ը կ՚առաջարկէ աւելին, քան վստահելի հիվանդանոցային խնամք: Առաջին բուժօգնութենէն մինջեւ շտապ օգնութիւն, մեջը եղած ամեն ինչ. մենք կ՚առաջարկենք խնամքի տարբեր ամբողջական փաթեթներ, որոնք կ՚օգնեն ձեզ առողջ մնալ:

Եւ շնորհիվ Cedars-Sinai-ի հետ մեր նոր փոխկապակցվածութեան, մենք այժմ մուտք ունինք լրացուցիչ տեղեկատվութեան, որոնք աւելի կ՚ամրապնդեն մեր կարողութիւնը՝ տրամադրելու ձեզ անհատականացված եւ բարձրորակ խնամք, մոտիկ ձեր տանը:

Տեղեկատվություն պացիենտների համար Ձեր լեզվով

Գտեք Ձեր կատարյալ բժշկին

Կատարեք ընտրություն ավելի քան 1000 ներգրավված բժիշկների միջև: Գտեք առաջնային խնամքի բժիշկ, մասնագետ կամ վիրաբույժ այսօր:

Այցելության պլանավորում

Huntington հիվանդանոցի հասցեն է 100 West California Boulevard in Pasadena (Պասադենա):

Ողջունում ենք բոլոր այցելուներին

Մենք ձգտում ենք ապահովել առողջ և անվտանգ միջավայր մեր բոլոր այցելուների համար: Մենք պարբերաբար թարմացնում ենք այցելուների քաղաքականությունը և անվտանգության մակարդակը:

Տեղեկատվություն COVID-19-ի մասին

Միասին մենք կարող ենք մեր համայնքը առողջ պահել: Մենք առաջարկում ենք COVID-19-ի մասին ամենաթարմ տեղեկատվություն և ռեսուրսներ, այդ թվում նաև պատվաստում և բուստերային չափաբաժին ստանալու վերաբերյալ:

Huntington-ի նորությունների խմբագրություն

Կարդացեք Huntington հիվանդանոցի նորությունների մասին և ստացեք մասնագետների խորհրդատվություն:

Մենք խոսում ենք Ձեր լեզվով

Huntington հիվանդանոցում մենք ձգտում ենք Ձեզ տրամադրել հոգատար խնամք՝ անկախ նրանից, թե որ լեզվով եք Դուք խոսում:

Մենք ուրախ ենք տրամադրել անվճար թարգմանչական ծառայություններ (օրինակ՝ որակյալ բանավոր թարգմանություն, այլ լեզուներով տպագիր նյութեր) այն անձանց, որոնց առաջնային լեզուն անգլերենը չէ:

Եթե Ձեզ հարկավոր են նման ծառայություններ, դիմեք Պացիենտների հետ հարաբերությունների բաժին՝ զանգելով (626) 397-5211 հեռախոսահամարով:

Attractive male armenian doctor smiling with mask around his chin

Huntington-ի ծառայությունները

Ժպտացող կին և ծաղիկների թուփ ետնապատկերում

Քաղցկեղի բուժում

Huntington հիվանդանոցի Ուռուցքաբանական կենտրոնը տրամադրում է համակողմանի մասնագիտական ծառայություններ և աջակցություն, որոնք կուղեկցեն Ձեզ ախտորոշման, բուժման և վերականգնման ողջ ընթացքում: Մենք Ձեզ հետ կողք կողքի կպայքարենք քաղցկեղի դեմ՝ լինի այն Ձեր կրծքում, վերարտադրողական օրգաններում, թոքերում, հաստ աղիքում կամ շագանակագեղձում:

Huntington հիվանդանոցի մուտքը՝ սրտիկներ պարունակող բաններներով

Սրտաբանություն

Մեր Helen and Will Webster սրտանոթային կենտրոնն առաջարկում է սրտաբանական ծառայությունների ողջ սպեկտրը, այդ թվում նաև զննում, ախտորոշման թեստեր, առաջադեմ բժշկական և վիրաբուժական ծառայություններ, վերականգնողական ծառայություններ և կրթական ծրագրեր՝ ապահովելով բարցրակարգ խնամք: Եվ մենք դա, իհարկե, անում ենք սրտանց: 

Շտապ բուժօգնության բաժանմունքի դրսի ցուցանակ

Շտապ բուժօգնության և Վնասվածքաբանական կենտրոն

Կյանքեր փրկող մեր շտապ բուժօգնության ծառայությունները հասանելի են օրական 24 ժամ, տարեկան 365 օր՝ Սան Գաբրիել հովտի ամենախոշոր շտապ բուժօգնության բաժանմունքում և II-րդ մակարդակի միակ վնասվածքաբանական կենտրոնում:

Ձեռքը որովայնի վրա դրած կին և որովայնի պատկերն ուսումնասիրող բժիշկ

Գաստրոէնտերոլոգիա

Բժիշկներից, բուժքույրերից, տեխնիկներից և աջակցող անձնակազմից բաղկացած մեր թիմն օգտագործում է ժամանակակից սարքավորումներ՝ տրամադրելու բարձրորակ աղեստամոքսային բուժօգնություն՝ ախտորոշումից մինչև վիրահատություն: Կարող եք մեզ վստահել Ձեր աղեստամոքսային համակարգի առողջությունը:

Նորածին երեխային ձեռքերի մեջ պահող և ժպտացող կին

Հղիություն և ծննդաբերություն

Մեր Ծննդատան անձնակազմը ձգտում է Ձեր օգնությամբ անհատականացնել Ձեր ծննդաբերության փորձը՝ Ձեր երեխայի կյանքի մեկնարկն անմոռանալի դարձնելու համար: Շտապ մանկաբարձական օգնության դեպարտամենտի և III-րդ մակարդակի Նորածինների ինտենսիվ խնամքի բաժանմունքի (NICU) շնորհիվ, Huntington հիվանդանոցը հանդիսանում է ամենաապահով վայրը՝ Ձեր երեխային Ձեր նախընտրած եղանակով ծննդաբերելու համար:

Բազմասերունդ ընտանիքը ժպտում է՝ սելֆի լուսանկարի համար

Առաջին և մասնագիտացված բուժօգնություն չափահասների և երեխաների համար

Huntington հիվանդանոցի առողջապահական ոլորտի մասնագետները, առաջին բուժօգնությունից բացի, չափահասներին և երեխաներին տրամադրում են նաև մասնագիտացված առողջապահական ծառայություններ տարբեր ոլորտներում, օրինակ՝ էնդոկրինոլոգիա, ռևմատոլոգիա, ֆիզիոթերապիա և վերականգնողական բժշկություն:

գլխուղեղի գծապատկեր և բժիշկ՝ ipad-ի վրա

Նյարդաբանություն

Մենք տրամադրում ենք տարատեսակ ախտորոշիչ և թերապևտիկ ծառայություններ նյարդաբանական վնասվածքներ կամ խանգարումներ ունեցող չափահասներին և երեխաներին: Ունենալով Ինսուլտի բուժման համակողմանի կենտրոնի (Comprehensive Stroke Center) արտոնագիր՝ մենք առաջարկում ենք ինսուլտի բուժման լավագույն եղանակներ: 

A couple riding bikes side by side

Օրթոպեդիա

Տիրապետելով ախտորոշման և վիրաբուժության ժամանակակից տեխնոլոգիաների, մեր օրթոպեդիկ ծրագիրն առաջարկում է Սան Գաբրիել հովիտում հասանելի ամենահամակողմանի և առաջադեմ ստացիոնար և ամբուլատոր օրթոպեդիկ խնամքը: Մենք օգնում ենք Ձեզ մնալ շարժման մեջ և վայելել կյանքը, առաջարկելով տարբեր ծառայություններ՝ պատռված առջևի խաչաձև կապանի (ACL) վերականգնումից մինչև հոդակապի ամբողջական փոխարինումը:

Վիրաբուժություն կատարող վիրաբույժ

Վիրաբուժություն

Մեր վիրաբուժական ծառայությունները ներառում են ողնաշարի, օրթոպեդիկ, սրտի, աղեստամոքսային համակարգի, քաղցկեղի և այլ տեսակի վիրաբուժությունը: Բոլոր վիրահատություններն իրականացվում են տարածաշրջանի լավագույն վիրաբույժների կողմից՝ առաջադեմ տեխնոլոգիաների կիրառմամբ: Մենք առաջարկում եք վիրաբուժության ռոբոտացված, նվազագույն ինվազիվ, ստացիոնար և ամբուլատոր մեթոդներ, որոնք Ձեզ օգնում են վերադառնալ բնականոն կյանքի:

Գտնել այլ մասնագիտական առողջապահական ծառայություններ

Տեղեկատվություն պացիենտների համար

Եթե Ձեզ անհրաժեշտ է խնամք, կամ Դուք արդեն պացիենտ եք, ստորև բերված հղումները կօգնեն Ձեզ հեշտությամբ գտնել Ձեզ անհրաժեշտ տեղեկատվությունը:

Բազմաէթնիկ զույգ և ժպտացող ու պլանշետին նայող մանուկ

Պացիենտների պատմություններ

Vartan sitting on a couch with his mother

Vartan

It was a Saturday afternoon when Salpie and Nishan Basmadjian got the call — the call no parent wants to receive. Their son, Vartan, had been in a car accident, […]
READ MORE Vartan

Դիտեք պացիենտների բոլոր պատմություններն այստեղ.